Հայ-ադրբեջանական հակամարտությունը շուրջ մեկդարյա պատմություն ունի։ 1988 թվականին ակտիվացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի գագաթնակետը Արցախյան պատերազմն էր։ 1994 թվականին՝ հակամարտող կողմերի միջև ստորագրված հրադադարից հետո, տարբեր տարիներին տեղի են ունեցել տարբեր տեսակի և ձևի զինված ընդհարումներ։ Առանձնանում է հատկապես ապրիլյան պատերազմը։

2020թ․ հուլիսին սկսվեցին բախումներ ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերի միջև Տավուշի շրջանում, որի ավարտից հետո Ադրբեջանը սկսեց պատրաստվել լայնածավալ պատերազմի։

Սեպտեմբերի 22-ից Ադրբեջանում առգրավել կամ հաշվառել են անձնական գույք հանդիսացող պիկապ մեքենաներ՝ պատճառաբանելով, որ այն բանակի կարիքների համար է: Ըստ Սիրիայի մարդու իրավունքներին հետևող կազմակերպության սեպտեմբերի 24-ի տարածած հաղորդագրության Թուրքիայի կառավարությունը Սիրիայի հյուսիսից Ադրբեջան է տեղափոխում Սուլթան Մուրադ և Ալ Համզա դիվիզիաների 300 վարձկանների։Պատերազմը սկսելուց մեկ օր առաջ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ արեց լարվածության սրացման և վերջին բախումների պատճառով հեռու մնալ հայ-ադրբեջանկան սահմանին մոտ գտնվելուց