500 տարվա մեջ առաջին անգամ բացելով Հիսուս Քրիստոսի դամբարանըգիտնականները հետաքրքիր բացահայտում են կատարել: «Վերին սալաքարի տակ, որը ծառայել է որպես դագաղի կափարիչ, եղել է ևս մեկ սալաքար մոխրագույն մարմարից, որի մակերեսին փորագրված խաչ կա»,-գրում է Mirror-ը։

Մասնագետներն առայժմ չեն հաղորդում, թե ինչ է գտնվել է երկրորդ սալաքարի տակ, սակայն հայտարարում ենգտածոն ապացուցում է, որ Երուսաղեմում պահվում է հենց այն

դամբարանը, որը 4-րդ դարում հայտնաբերել է Կոնստանտին կայսրը։ Այսպիսով, հաստատվում է ամբողջ աշխարհից միլիոնավոր ուխտավորներ խոնարհվում են Հիսուս Քրիստոսի իրական դամբարանի առաջ։

Երբ հնագետները հանել են Տիրոջ գերեզմանը ծածկող սպիտակ մարմարե սալը, նրանք հանդիպել են կրաքարե դարակի, որի վրա հավանաբար դրված է եղել Հիսուս Քրիստոսի

մարմինը: Հայտնաբերել է նաև երկրորդ մարմարե սալը, որը նախկին հետազոտողները չէին տեսել, և որի վրա, նրանց կարծիքով, XII դարում խաչակիրները խաչ են փորագրել:

Ի դեպ, որպեսզի մասունքները չգողանան, 15-րդ դարում Հիսուս Քրիստոսի դամբարանը փակվել է։ Հրատարակությունը գրում է, որ այս բացահայտումը վերջապես լուծում կտա աստվածաբանների, հնագետների և պատմաբանների բազմադարյա վեճին այն մասին, որ Երուսաղեմում Տիրոջ գերեզման կոչվող վայրն իսկապես այն տեղն է, որտեղ թաղվել է Հիսուս Քրիստոսը։