Համաձայն իսլամի՝ կնոջ ու տղամարդու համատեղ կյանքի անբաժանելի մասն է կազմում ամուսնությունը։ Բազմակնությունն այժմ տարածված է միայն մի քանի մուսուլմանական երկրներում եւ միայն բարձր խավի ներկայացուցիչների շրջանում, քանի որ ժառանգ ունենալը շատ մեծ ու կարեւոր դեր ունի նրանց կյանքում։ Իսլամում կնոջ եւ տղամարդու միությունը շատ խրախուսվում է, հետեւաբար շատ քիչ միայնակ մարդկանց կարելի է հանդիպել։

 

Մուսուլման տղամարդուն կրոնը թույլ է տալիս ամուսնանալ այլ հավատքի տեր կնոջ հետ, իսկ մուսուլման կանայք այդ իրավունքը չունեն։ Կինն իրավունք չունի օտար տանը ապրել, իսկ եթե դրա անհրաժեշտությունը կա, ապա պետք է կինն ու այդ տան տերը ֆիկտիվ ամուսնություն ձեւակերպեն։.