https://youtu.be/d-oMFuVHeoI

 

Կարդացեք նաև՝

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար — Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Հարությունյանի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Այդ մասին Արցախի նախագահը հայտարարեց այսօր առավոտյան:

«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով, և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:

Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության:

Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի», — Ֆեյսբուքում գրում է Արայիկ Հարությունյանը: