[ad_1]

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում ՄՅՈՒ-ն ընդունել էր «Գրանադային» ու հաղթանակ տարավ։

Հանդիպման արդեն 6-րդ րոպեին Պոգբայի փոխանցումից հետո տանտերերի կազմում հաշիվը բացեց Էդինսոն Կավանին։ Թվում էր, թե խաղն այս հաշվով էլ կավարտվի, սակայն հիմնական ժամանակի վերջին րոպեին Վալյեխոն դարձավ ինքնագոլի հեղինակ՝ կրկնապատկելով անգլիական թիմի առավելությունը։

Սուլշերի սաները նույն հաշվով հաղթել էին նաև արտագնա խաղում ու դիմակայության ընդհանուր 4-0 հաշվով հաղթանակով դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Ռոմայի» հետ։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Արսենալը» Պրահայում ջախջախեց տեղի «Սլավիային»։ Արտետայի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

Հանդիպման 18-րդ րոպեին հաշիվը բացեց Պեպեն, 21-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց չեխական թիմի դարպասին, որն անվրեպ իրացրեց Ալեքսանդր Լակազետը, իսկ 3 րոպե անց Սական հաշիվը դարձրեց խոշոր։ 77-րդ րոպեին Պեպեի փոխանցումից հետո Լակազետը դուբլ ձևակերպեց։

Այսպիսով, լոնդոնցիները դիմակայության ընդհանուր 5-1 հաշվով հաղթանակով դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ նրանց սպասում է «Վիլյառեալը»։



Աղբյուր