[ad_1]

«Արսենալի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգն ինստագրամյան իր էջում պատմել է՝ ինչու է բաց թողնում Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Սլավիայի» դեմ պատասխան խաղը։

«Ողջույն, մարդիկ, շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների ու զանգերի համար։ Ցավոք, մի քանի շաբաթ առաջ Գաբոնի հավաքականի ճամբարում գտնվելու ընթացքում վարակվել եմ մալարիայով։

Այդ շաբաթ մի քանի օր հիվանդանոցում եմ անցկացրել, բայց բժիշկների շնորհիվ, որոնք այդքան արագ ախտորոշեցին ու բուժեցին վարակը, ինձ արդեն շատ ավելի լավ եմ զգում։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ինձ իսկապես վատ էի զգում, բայց շուտով ավելի ուժեղ կվերադառնամ, քան երբևէ։ Հիմա կհետևեմ իմ ընկերներին, սա մեծ խաղ է մեզ համար։

Առա՛ջ, «Արսենալ»»,- գրել է ֆուտբոլիստը։



Աղբյուր