Քիմբերլի Նոել Քարդաշյան Ուեսթ (անգլ.՝ Kimberly Noel Kardashian West, հոկտեմբերի 21, 1980[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի։

«Պարեր աստղերի հետ» հաղորդման յոթերորդ եթերաշրջանի և «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակից։Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա[4]։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ[5], իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ[6]։

Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։