[ad_1]

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝  ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 19:10-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  «աջ սրունքթաթային հոդի միջանցիկ թափանցող վերք, փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը և ոստիկանության Սիսիանի պետ Ավետ Հովհաննիսյանը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի  մարզի բնակիչ, 36-ամյա Անուշ Ապետյանն է, ով  նշված վնասվածքը ստացել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 209-րդ կմ հատվածում գտնվող «Ճանապարհային տնակ»  կոչվող հարակից տարածքում՝ անհայտ հանգամանքներում՝ դեռևս անհայտ  անձի կողմից  արձակված հրազենի կրակոցից:

Փաստի աթռիվ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում:



Աղբյուր