[ad_1]

Մենք տեղյակ ենք այդ հաղորդումների մասին։ Tert.am-ի հարցմանն ի պատասխան, թե ինչպես են վերաբերվում Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակին», որտեղ հայկական կողմից ավարառված զինամթերքի կողքին ներկայացված էին հայ զինվորի կերպարներով էքսպոնատներ, այսպես է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը։

«Հաշտեցման ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հարցում Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի աշխատել կողմերի հետ։ Իշխանություններին հորդորում ենք զերծ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք սնում են ատելությունը և խաթարում Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցմանն ուղղված ջանքերը»,- նշված է պատասխանում։



Աղբյուր