Ցանկի առաջին հորիզոնականում Ճապոնիան է, որի քաղաքացիները կարող են այցելել 190 երկիր: Առաջատար հորիզոնականներում ընդգրկվել են նաև Սինգապուրը (189), Հարավային Կորեան, Գերմանիան, Ֆրանսիան (188), Դանիան, Ֆինլանդիան, Իտալիան, Շվեդիան, Իսպանիան (187), Նորվեգիան, Բրիտանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պորտուգալիան, ԱՄՆ-ը (186):

 

ՀՀ հարևան պետություններից Վրաստանը 50-րդ հորիզոնականում է(112 երկիր), Թուրքիան՝ 51-րդ (111 երկիր), Ադրբեջանը 75-րդն է (66 երկիր):

Աղյուսակի վերջին հորիզոնականներում Պակիստանը, Սոմալին, Սիրիան, Իրաքը, Աֆղանստանն են։