[ad_1]

Ինձ թիրախավորում են իմ մասնագիտական աշխատանքի համար: Այս մասին Tert.am-ին հայտնեց լրագրող Անի Գևորգյանը:

-Տիկին Գևորգյան, սա առաջին դեպքը չէ, որ Դուք թիրախավորվում եք, պատճառը ո՞րն է:

-Գիտեք, ես վստահություն ունեմ, որ երբ չունեն իմ հարցերի պատասխանը, երբ չեն կարողանում պատասխանել ինձ, երբ չեն կարողանում լռեցնել ինձ, հակադարձել իմ հարցերին հակափաստարկներով, դադարում են կարողանալ կառավարել իր նյարդային համակարգը և թիրախավորում են ինձ՝ կեղծ օգտատերերի էջերով: Ես երեկ կրկին նայել եմ Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանը իմ ու պատգամավորների միջև, իշխանական պատգամավորների, և հիմնական հարցը, որ հնչեցրել եմ, այն է եղել, թե ինչու են հոտնկայս ծափահարում Նիկոլ Փաշինյանին և արդյոք ապագա ունի Հայաստանը Նիկոլ Փաշինյանի հետ: Ո՞րն է այստեղ ոչ լրագրությունը: Գուցե իրենց ծափահարություններն ու իրականության զգացումը չեն համապատասխանում իրար, այդտեղ մեղավորը ես չեմ, իրենց առաջնորդն է:

-Այսինքն՝ Դուք երեկ կեղծ օգտատետերի կողմից Ձեր անձին ուղղված ոչ պարկեշտ արտահայտութունները, Ձեր երեխայի լուսանկարի հրապարակումը, թիրախավորելը պայմանավորում եք իշխանության հետ:

-Գիտեք, դա այնքան ակնհայտ է, երբ հունից դուրս են գալիս, իրենք իրենց  ծափահարում են,  իրենց արարքների տրամաբանական շղթան ցույց է տալիս, որ դա կոնկրետ անձնանց կամ պատգամավորների «զորքն է»,որին չեն կարող անգամ նորմալ կառավարել: Չեմ զարմանա, եթե այդ ամենն անձամբ իրենք անեն, ոչ թե իրենց «հրամանատարության» տակ գործող կեղծ էջերը: Ամեն դեպքում, այս ամենն իրենց անզորության հետևանքն է: Իրենց տապալած կառավարման համակարգին վերաբերող հարցերին ոնց պատասխանեն, ու սկսում են թիրախավորել լրագրողներին:

-Տիկի՛ն Գևորգյան, ի՞նչ ընթացք ստացավ Ձեր գրառումը:

-Նախ ողջամիտ մարդիկ, մասնագետներ, ընկերներ, գործընկերներ, աշխատավայր, լրագրության հետ առնչություն չունեցող մարդիկ, ադեկվատ մարդիկ իրենց աջակցությունն են հայտնել ու դատապարտել սոցիալական ցանցերում իմ դեմ հարձակումները և առհասարակ լրագրողին մասնագիտական գործունեության համար թիրախավորելը: Արձագանքել են նաև լրատվամիջոցներ, կազմակերպություններ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Դատախազությունն էր հրապարակումներն ուղարկել ոստիկանություն, ուր հրավիրվել և բացատրություն եմ տվել:

-Իսկ առհասարակ, ինչո՞ւ իշխանությունը չի կարողանում իր նյարդերը կառավարել: Հիշում եք, մենք նախկինում էլ ենք ականատես եղել լրագրողների դեմ հարձակումների, բայց դրանք, կարծեք թե, այս կերպ չէին: Առաջիկայում նաև ընտրապայքար է, ինչպես է լինելու:

-Իշխանության նյարդերը տեղում չեն, նախ փորձում են շեղել ուշադրությունը, մեղքը բարդել ուրիշների վրա, վախեցնել լրագրողներին, որ լռեն, իրենց ոչ հաճո հարցերը չհնչեցնեն, լուռ պահեն խոսափողն ու լսեն, հեռանան: Այդպես չի լինելու, որովհետև դա լրագրություն չէ:  Իշխանությունը պետք է ունակություն ունենա այնքան, որ կարողանա պատասխանել իր արաքներից բխող հարցերին, իսկ մասնագիտական հարթությունում լռել չի լինելու, ես կեղծ էջերով չեմ հնչեցնելու իմ հարցերը: Ամուր նյարդեր եմ մաղթում իշխանությանը:

 



Աղբյուր