[ad_1]

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է Դոնբասում (Դոնեցկ, Լուգանսկ) և Ղրիմում տիրող վտանգավոր իրավիճակի մասին և խորհուրդ տվել չմեկնել այդ տարածքներ:

«Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետևել Ռուսաստանի հետ լարված իրավիճակին Ղրիմում, Ուկրաինայի սահմանների երկարությամբ, որտեղ անվտանգության պայմանները կարող են փոխվել: Նախազգուշացման 4-րդ մակարդակը, որով խորհուրդ է տրվում չճանապարհորդել, պահպանվում է Ղրիմի և Դոնեցկի ու Լուգանսկի արևելյան շրջանների համար»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:



Աղբյուր