[ad_1]

Վրացական զորախմբի դուրսբերումը Աֆղանստանից տեղի կունենա ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցի և Միացյալ Նահանգների հետ համաձայնեցմամբ: Հինգշաբթի երեկոյան այս մասին ասել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Интерфакс-ը:

«ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել  մինչև այս տարվա սեպտեմբերը փուլ առ փուլ ավարտել առաքելությունն Աֆղանստանում: Ըստ այդմ, ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն, վրացական ստորաբաժանումները կլքեն Աֆղանստանը», — գրել է Ղարիբաշվիլին սոցցանցի իր էջում:

Ըստ նրա, վրացական զորակազմի դուրսբերումը տեղի կունենա ԱՄՆ-ի կոորդինացմամբ:

Վրաստանի ղեկավարը մասնավորապես նշել է, որ այս պահի դրությամբ Աֆղանստանում ծառայություն է իրականացնում 860 վրացի զինծառայողը: Այս առաքելությանը Վրաստանը միացել է 2004-ից:



Աղբյուր