[ad_1]

Հունաստանն ու Լիբիան պայմանավորվել են Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանագծման շուրջ բանակցություններ անցկացնել: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Լիբիայի նախագահական խորհրդի նախագահ Մոհամեդ ալ Մենֆիի հետհանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են անհապաղ վերսկսել բանակցությունները: Միցոտակիսը նշել է, որ Հունաստանը ձգտում է վերսկսել հարաբերությունները Լիբիայի հետ, որոնք վատթարացել էին Տրիպոլիի կառավարության պատճառով, որը 2019 թվականին ծովային սահմանի մասին համաձայնագիր էր ստորագրել Թուրքիայի հետ:      

 



Աղբյուր