[ad_1]

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի արևւելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին:

Ըստ նրա, երկու կողմերն էլ միակարծիք էին այն հարցում, որ Ուկրաինայի արևելքում Ռուսաստանից պետք է պահանջել հրաժարվել ենթադրյալ «զորքերի վերջին ուժեղացումից՝ իրավիճակի լիցքաթափմանը հասնելու համար»:

Ինչպես հաղորդվում է, Մերկելը և Բայդենը քննարկել են նաև Աֆղանստանից զորքերի դուրսբերման հարցը:

Ավելի վաղ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր ԱՄՆ հայտարարությունները Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական ուժերի կուտակման մասին:



Աղբյուր