[ad_1]

Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են:

«Մանչեսթեր Սիթին», չնայած նրան, որ առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0-1 հաշվով, կարողացավ կամային հաղթանակ կորզել: Բելինգհեմի գոլին քաղաքաբնակներից պատասխանեցին Մահրեզն ու Ֆոդենը: Մանչեսթերյան խաղում Գվարդիոլայի թիմը հաղթել էր 2-1 հաշվով: Այսպիսով, «Սիթին» դիմակայությունում հաղթեց 4-2 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ եզրափակչի ուղեգիրը կխաղարկի ՊՍԺ-ի հետ:

Կիսաեզրափակչում է նաև Մադրիդի «Ռեալը»: «Լիվերպուլի» հետ էնֆիլդյան խաղն ավարտվեց 0-0 հաշվով, չնայած նրան, որ 2 թիմերն էլ գոլ խփելու հնարավորություններ ունեին: Առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 3-1 հաշվով և, այսպիսով, եզրափակչի «սերուցքայինները» ուղեգիրը կվիճարկեն «Չելսիի» հետ:



Աղբյուր