[ad_1]

Facebook-ը փակել է ֆրանսիական Բիթչ քաղաքի էջը՝ վիրավորական արտահայտության հետ անվանման նմանության պատճառով, գրում է NYP-ը:

Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող ոչ մեծ քաղաքը գրեթե մեկ ամիս փորձել է համոզել սոցցանցին չեղարկել արգելափակումը:

«Ֆեյսբուքն արգելափակել է մեր Bitche City էջը: Մենք բողոքարկել ենք որոշումը»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է Ville de Bitche-ի ֆեյսբուքյան էջում:

Քաղաքի իշխանությունը հայտնել է, որ էջը ջնջվել է, քանի որ խախտել է սոցցանցի պայմանը՝ չնայած անգլերեն թարգմանություն Բիթչը չունի, իսկ ֆրանսիական բառը, որը վիրավորական նշանակություն ունի, ամբողջությամբ տարբերվում է անգլիական տերմինից:

   

 



Աղբյուր