Հայեր, էթնիկ խումբ, որը սերել ու կենսագործում է Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում[43][44]։

Հայերը ցրված են ամբողջ աշխարհում և ունեն 5-6 միլիոնանոց սփյուռք, որի անդամները միշտ կամ ժամանակ առ ժամանակ ապրում են Հայաստանի սահմաններից դուրս։ Հայկական սփյուռքի ամենամեծ կենտրոններ են Ռուսաստանը,

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Վրաստանը, Իրանը, Գերմանիան, Ուկրաինան, Լիբանանը, Բրազիլիան և Սիրիան։ Բացի Իրանի և նախկին խորհրդային երկրների գաղթավայրերից, մնացած գաղթավայրերը ստեղծվել են հիմնականում Հայոց ցեղասպանության հետևանքով[45]։

Հայերի մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, որը աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկն է։ Հիսուսի մահից քիչ անց քրիստոնեությունն սկսել է տարածվել հայերի մեջ։ Հայաստանում քրիստոնեություն են

տարածել Հիսուսի երկու առաքյալները՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը[46]։ 4-րդ դարի սկզբներին՝ Արշակունիների թագավորության ժամանակ, Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն[47]։