[ad_1]

Միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները արժանի չեն դիտարկվելու: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նրանց առաջարկները ամբարտավան են և վիրավորական, և նույնիսկ արժանի չեն դիտարկվելու»,-ասել է Խամենեին՝ իրանական հեռուստատեսության եթերում մեկնաբանելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները:

Նրա խոսքերով ՝ ԱՄՆ-ն, հայտարարելով բանակցելու իր ցանկության մասին, դա չի անում, որպեսզի «ընդունի ճշմարտությունը»: Եվրոպացի բանակցողները, նշել է գերագույն ղեկավարը, խոստովանում են, որ «Իրանն է իրավացի», բայց իրենց գործողություններում նրանք զրկված են անկախությունից:

Խամենեին ընդգծել է նաև, որ բանակցությունները չպետք է երկարաձգվեն, հակառակ դեպքում դա վնասակար կլինի Թեհրանի համար:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մարտի 10-ին հաստատել է, որ ԱՄՆ-ն չի վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանը լիովին չի վերադարձել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր: Թեհրանն իր հերթին ԱՄՆ-ից պահանջում է նախ վերացնել պատժամիջոցները և դա անել ոչ փուլային տարբերակով:



Աղբյուր