[ad_1]

Ինքը հողատու է, կապիտուլյանտ ու դավաճան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց  ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայրենիքի փրկության շարժման անդամ Հրանտ Բագրատյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ–ում ունեցած այսօրվա ելույթին։ Նա հավելեց, որ Նույնն էլ կարող է ասել Արմեն Սարգսյանի մասին։  «Մի ժամանակ ասում էր, որ մեղավոր է (նկատի ունի Փաշինյանին), հիմա ասում է մեղք չունի, նա փորձում է պրծնել այս ամենից։ Բանակն էլ է իրենը, Պուտինի հետ էլ է ինքը բանակցել, համաձայանագիրն էլ է ինքը ստորագրել»,-ասաց նախկին վարչապետը։

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, անդրադարձել է իրեն կապիտուլյանտ և դավաճան անվանողներին և ուշագրավ հայտարարություններ արել պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ։ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը 20 տարի շարունակ հույս է ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցություններով կհասնի իր ուզածին։ Ըստ վարչապետի՝ իրականությանը չի համապատասխանում այն փաստը, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն իրեն առաջարկել է դադարեցնել պատերազմը և որ այդ ամենն արձնագրված է ձայնագրությամբ։

Ելույթի ավարտին «Իմ քայլի» պատգամավորները հոտնկայս ծափահարել են  Նիկոլ Փաշինյանին։



Աղբյուր