[ad_1]

Թուրքիայում հայազգի պատգամավոր Գարո Փայլյանը սոցիալական ցանցերում քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ «գյաուր» բառի (սխալ) օգտագործման համար, հայտնում է Stockholm Center for Freedom-ը:

«Դուք ատելության այս արտահայտությունն օգտագործում եք՝ իմանալով, որ կան քաղաքացիներ, ովքեր ատելության հիմքով հանցագործությունների զոհ են դարձել, որոնք սերունդներ շարունակ սնվում են «գյաուր» վիրավորական բառով: Դուք պետք է ամաչեք»,- գրել է Փայլյանը Twitter-ում:

Նշելով, որ Էրդողանն ատելության խոսք է օգտագործել, Փայլյանը հարցրել է՝ արդյո՞ք Էրդողանը պատրաստվում է ներողություն խնդրել: «Որպես հայ, ով բազմիցս ատելության է ենթարկվել «գյաուր» բառի կիրառմամբ, ուզում եմ, որ պարզ լինի, որ նախագահի համար այս բառի օգտագործումն անընդունելի է»,- ասել է նա:

 



Աղբյուր