[ad_1]

Moderna կենսատեխնիկական ընկերությունը հետազոտությունից հետո պարզել է, որ իր մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունն ավելի քիչ է, քան նախկինում հայտարարվել էր, գրում է DW-ն:

Նշվում է՝ 2020 թվականի դեկտեմբերին ընկերության մշակած Moderna հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը գնահատվում էր 94,1%: Այժմ պարզվել է, որ դեղամիջոցը  վարակումը կանխում է 90 տոկոսով, իսկ հիվանդության ծանր ընթացքը`95 տոկոս դեպքերում: Այս եզրակացությունն արվել է ավելի քան 30 հազար մարդու մասնակցությամբ կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքներից հետո:

Հետազոտության արդյունքները հրապարակված են American Journal of Obstetrics and Gynecology ամսագրերում: 

Հիշեցնենք՝ փետրվարին Moderna-ն հայտարարել էր, որ մշակել է իր պատվաստանյութի նորացված տարբերակը, որն արդյունավետ է Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված կորոնավիրուսի շտամի դեմ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, աշխարհի բնակչության միայն 5 տոկոսն է ամբողջությամբ պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Փորձագետների խոսքով՝ այս տեմպերով շարունակելու դեպքում տարիներ կպահանջվեն համաշխարհային իմունիզացիայի հասնելու համար:



Աղբյուր