[ad_1]

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկին պաշտոնյաների ոչ պաշտոնական պատվիրակություն է ուղարկել Թայվան՝ որպես ժողովրդավարական կղզու պաշտպանության նշան, հայտնում է Reuters-ը:

Թայբեյը հայտնել է, որ նախկին սենատոր Քրիստոֆեր Դոդը եւ նախկին պետքարտուղարներ Ռիչարդ Արմիտաժը եւ Ջեյմս Սթեյնբերգը քաղաք կժամանեն չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին:

«Այս այցը եւս մեկ անգամ ցույց է տալիս Թայվանի եւ Միացյալ Նահանգների ամուր կապը»,- ասել է նախագահի աշխատակազմի խոսնակ Քսավիեր Չանգը:

Պատվիրակությունը ժամանում է Թայվանի հետ հարաբերությունների մասին ակտի 42-ամյակին:

Բայդենի նախորդը՝ Դոնալդ Թրամփն ակտիվացրել է ԱՄՆ պաշտոնատար անձանց շփումները եւ այցելությունները Թայվան, քանի որ Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները վատթարացել են տարբեր խնդիրների հետ:

 



Աղբյուր