[ad_1]

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 16-ին Փարիզում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է RT-ն՝ հղում անելով «Укринформ»-ի կողմից Ուկրաինայի նախագահի խոսնակի մեջբերված մեկնաբանությանը:

«Նախագահները քննարկելու են Դոնբասում ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի կուտակման խնդիրը»,- հայտնել է Զելենսկիի խոսնալ Յուլիա Մենդելը:

Ապրիլի 9-ին Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էտյեն դե Պոնսենը հայտնել էր, որ Զելենսկին, հավանաբար, հաջորդ շաբաթ կայցելի Փարիզ:

Դոնբասում փետրվարի վերջից իրավիճակը սրվեց է, ամեն օր հաղորդվում է կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին, կողմերը հաղորդել են փոխադարձ կրակոցների, հրետակոծությունների, նաև՝ ԱԹՍ-ների կիրառման պատճառով կորուստների մասին՝ լարվածություն հրահրելու մեջ միմյանց մեղադրելով: 

 



Աղբյուր