[ad_1]

Մեծ Բրիտանիայում առեւանգել են Դարիուս անունով աշխարհի ամենամեծ ճագարին։ Նրա տիրուհին կենդանուն վերադարձնելու համար 1000 ֆունտ սթեռլինգ (ավելի քան 1300 դոլար) պարգևատրում է առաջարկել, հաղորդում է Sky News-ը:

Դարիուս անունով ճագարը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամեծը աշխարհում: Նրա մարմնի երկարությունը հասնում է 129 սանտիմետրի:

Ճագարն իր տերերի հետ ապրում էր անգլիական Վուսթերշիր կոմսությունում: Ոստիկանության տվյալներով՝ նրան կիրակի գիշերն առեւանգել են բնից: Ճագարի տերը՝ Անետ Էդվարդսը, խնդրել է առեւանգողներին վերադարձնել ընտանի կենդանուն և պարգև է առաջարկել: Նա նաև նշել է, որ ճագարն արդեն չափազանց ծեր է սերունդ տալու համար:

 



Աղբյուր