[ad_1]

ԱՄՆ Զինված Ուժերը հինգերորդ սերնդի «F-35» կործանիչները Եվրոպայում կսկսեն տեղակայել աշնանը՝ աշխարհամասում ամերիկյան ուժերի մշտական տեղակայման շրջանակում, ТАСС-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերսը:

«F-35»-երը շատ կարևոր են: Մեր տեղակայումը ռազմական տեսանկյունից ուժեղ է, բայց կան նաև մարտահրավերներ, և դրանց մի մասը հինգերորդ սերնդի ռուսական «Су-37» ինքնաթիռներն են: Մեր այս կործանիչների՝ Եվրոպայում տեղակայումը կերաշխավորի մեր մրցակցային առավելությունը ռուսների նկատմամբ, որն անհրաժեշտ է պետք եղած տարածությունները պաշտպանելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականը:

«F-35»-ը նորագույն տեխնոլոգիաներով համալրված կործանիչ է, որի նկատելիության աստիճանը երկնքում էապես նվազեցված է, և ինքնաթիռը կարող է միջուկային զենք կրել: Միացյալ Նահանգների հետ կործանիչի ստեղծմանը մասնակցել են նաև Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Կանադան, Նիդերլանդները, Նորվեգիան և Թուրքիան, բայց վերջինը ռուսական С-400 համակարգեր գնելու պատճառով ԱՄՆ-ի կողմից հեռացվել է այս նախագծից:



Աղբյուր