[ad_1]

WhatsApp մեսենջերում մասնագետները նոր խոցելիություն են հայտնաբերել, որը թույլ է տալիս արգելափակել էջը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Forbes-ը:

Նշվում է, որ հաքերներն օգտագործում են հավելվածի երկու «թույլ կետերը», այն է՝ հեռախոսահամարին կապելը եւ օգտատիրոջը էջ մուտք գործելու իրավունքից զրկելու հնարավորությունը՝ դիմում գրելով աջակցության ծառայություն:

Հավելվածում հեռախոսահամարը մուտքագրելիս ծառայությունը հաստատման կոդ է պահանջում, որը սովորաբար ուղարկվում է SMS-ով կամ զանգով: Չարամիտները սխալ կոդ են մուտքագրում, ապա նորն են խնդրում, մինչեւ WhatsApp-ը տասներկու ժամով կարգելափակի ծածկագիրը վերականգնելու տարբերակը:

Այնուհետեւ հաքերները հեռախոսի կորստի պատճառով էջն արգելափակելու խնդրանքով հարցում են ուղարկում՝ նշելով զոհի հեռախոսահամարը:

Խնդիրն այն է, որ WhatsApp-ն ավտոմատ կերպով է մշակում այդպիսի հարցումները եւ չի ստուգում՝ արդյոք հարցումն ուղարկվել է իրական էջի տիրոջ կողմից, թե ոչ:

Օգտատերը կարող է փորձել վերականգնել մուտքը տասներկու ժամ անց, եթե հաքերը չհասցնի նորից սկսել ամբողջ ընթացակարգը: Այդ դեպքում դուք ստիպված կլինեք կապվել WhatsApp-ի մասնագետների հետ:

 



Աղբյուր