[ad_1]

Ֆրանսիան կոչ է արել Ռուսաստանին, Չինաստանին, Մեծ Բրիտանիային և Գերմանիային միասնաբար պատասխանել Իրանի՝ մինչև 60% ուրան հարստացնելու մտադրությանը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հաղորդագրությանը:

«Խոսքը լուրջ մտադրությունների մասին է, որոնք մենք դատապարտում ենք, և որոնց Ֆրանսիան, Գերմանիան, ՄԵծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը պետք է համակարգված պատասխան տան»,- հաղորդել է ֆրանսիական կողմը:

Ավելի վաղ Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել էր, որ իրանական կողմը ապրիլի 14-ից սկսելու է մինչև 60% ուրան հարստացնել:

 



Աղբյուր