Բոզկուրտ կամ Գորշ Գայլեր (թուրք.՝ Bozkurtlar կամ թուրք.՝ Bozkurtçular, իսկական անվանումը՝ թուրք.՝ Ülkücülük — «իդեալականություն»[1]), թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն։ Ստեղծվել է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ

երբեմն նույնականացվում է։ Այլ տարբերակների համաձայն, ստեղծվել է 1948 թվականին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի կողմից[2][3]: Համարվում է MHP-ի առավել արմատական թևը, հավատարիմ է պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսությանը[4][5][6][7][8]: Ակտիվորեն մասնակցել է 1970-ական թվականների քաղաքական բռնություններին, գործել է Գլադիոյի միջազգային

հակամոմունիստական համակարգի շրջանակներում: Կազմակերպության գրոհայինները մեղադրվում էին մի շարք սպանությունների և ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձի մեջ: