[ad_1]

ԱՄՆ ցանկանում է երկխոսություն Ռուսաստանի հետ, նման երկխոսության համար ծրագիրը դեռևս պետք է մշակվի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հրավիրված ասուլիսում նշել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Մեր մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերություններին այսպիսին է. մենք սպասում ենք, որ հարաբերությունները կլինեն մարտահրավեր, կշարունակվեն դժվար խոսակցություններ, մենք պատրաստ ենք նրանց հետ դա անել: Բայց մեր նպատակն է՝ Ռուսաստանի հետ ունենալ հարաբերություններ, որոնք կլինեն կանխատեսելի և կայուն, վարել խոսակցություններ և երկխոսություն»,- ասել է Փսակին:   

Նրա խոսքով՝ ծրագրեր մշակելու կարիք կլինի: «Դա կլինի առաջին խոսակցությունը նման մակարդակով: Նպատակն է, իհարկե, լինել անկեղծ և բաց ոլորտներում, որտեղ մենք համաձայն ենք և մտահոգ, բայց նաև աշխատել միասին, որտեղ փոխադարձ հետաքրքրություններ ունենք»,- ասել է Փսակին՝ օրինակ բերելով այնպիսի հարցերը, ինչպիսիք են՝ Իրանը և Մարտավարական հարձակողական զինատեսակների երրորդ պայմանագրի երկարաձգումը:

Այսօր կայացել է ԱՄՆ նախագահի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել երրորդ երկրում:  



Աղբյուր