[ad_1]

Ապրիլի 12-ին ոստիկանության Կարեն Դեիմիճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում մի քաղաքացուց հաղորդում ստացվեց, որ անհայտ անձը մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի հագուստի տաղավարից գողություն է արել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, «Բարեկամություն» կայարանի կառամատույցից բաժին բերման ենթարկվեց 43-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվում է քննություն։



Աղբյուր