[ad_1]

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է զորքերն Աֆղանստանից դուրս բերել մինչ սեպտեմբերի 11-ը՝ չտեղավորվելով ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից համաձայնեցված ժամկետի՝ մայիսի 1-ի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Մենք մնացած զորքերը կսկսենք դուրս բերել մինչ մայիսի 1-ը և նախատեսում ենք բոլոր զորքերը երկրից դուրս բերել մինչ սեպտեմբերի 11-ը՝ ահաբեկչությունների տարելիցը»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 11-ը վերջնական ժամկետն է, սակայն հնարավոր է, որ զորքերը դուրս կբերվեն «մինչ այդ ժամկետը»:

 

 



Աղբյուր