[ad_1]

Մարտի 31-ին ոտիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Եղեգնաձորի Պռոշյան փողոցի առևտրի սրահի մոտ տեղադրված սրճեփ սարքից գողություն են արել։

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել էր՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին սրճեփ սարքն ու մետաղադրամ գողացել։

Բաժնի ոստիկանները, համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր և Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողների հետ, տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երեք երիտասարդ, որոնցից երկուսը՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա, իսկ երրորդը Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ են։ Նշված անձինք «Օպել» մակնիշի մեքենայով Եղեգնաձոր գնալիս Երասխավանի գազալցակայանում լիցքավորել էին մեքենան, սակայն վճարունակ չլինելով՝ փողի փոխարեն բջջային հեռախոս էին թողել, որը վերցրել էին Երևան վերադառնալիս՝ սրճեփ սարքից գողացած փողով։

Ապացույցներն ավելի քան խոսուն էին, և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 1-ին կասկածյալներից մեկը ներկայացավ ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մյուսներին քրեական հետախույզները բերման ենթարկեցին։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մարտի 31-ի գիշերը կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզի «Գետափի խաչմերուկ» կոչվող տարածքի ավտոլվացման կետի մետաղադրամներ ընդունող սարքից էր հափշտակություն արել։ Նա խոստովանել է, որ երկու գողությունն էլ արել է միայնակ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն։



Աղբյուր