Կնոջ հորաքրոջ տղան պաշտոն ստացավ

Ավելի վաղ տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմենակ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ:

Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Արմենակ Վարուժանի Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Մեր տեղեկություններով, Արմենակ Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննայի հորաքրոջ որդին է: