Երևանի կենդանաբանական այգի, գիտահետազոտական հիմնարկ։ Հիմնադրվել է 1940 թվականին։ Տարածքը 85 000 մ² է, որից կենդանիների համար նախատեսված կառույցներինը՝ 52 000 մ²։

Գրանտ փղիկը Երևանի կենդանաբանական այգում

Հիմնական խնդիրներն են վայրի գենոֆոնդի պահպանումը, անազատ պայմաններում հազվագյուտ և ոչնչացող տեսակների բազմացումը, կլիմայավարժեցման մեթոդների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը։

Կենդանաբանական այգու վանդակներում կամ ցանկապատված տարածքներում պահվում են կենդանիների և թռչունների շուրջ 183 տեսակ, որից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, իսկ 50-ը՝ Հայաստանի Կարմիր գրքում։