Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Նելլի Ն.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը,-գրում է 1in.am-ը:

40-ամյա Նելլին ամուսնալուծված է, խնամքին մինչև 14 տարեկան 4 երեխա ունի:

Նելլին տեսաձայնագրելու միջոցով պատրաստել է պոռնկագրական նյութ պարունակող՝ իրենց սեռական ակտի մասին տեսանյութ: Դրանից հետո այդ պոռնկագրական նյութը զետեղել է DVD սկավառակների վրա և

Մովսեսին վարկաբեկելու նպատակով 2014 թվականին՝ տարբեր օրերի ընթացքում գովազդել ու տարածել է տեսանյութը՝ դրա առկայության մասին հայտնելով մի շարք քաղաքացիների, տեսանյութը ցուցադրել է Մովսեսի ընկերներին, սկավառակների օրինակները տարածել է նաև այլ անձանց շրջանում:

Նելլի Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով:
Ամբաստանյալ Նելլին դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, ու նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով: