[ad_1]

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրը պատմական ադրբեջանական հող է» և հայտարարել է Երևան «վերադառնալու» մտադրության մասին: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:

«Նրանց, ովքեր ցանկանում են ջնջել Ադրբեջանի պատմությունը, ասվել է, որ իրենք հերոսներ են, բայց իրականում նրանք հանցագործներ են: Շահումյանը և մյուսները, որոնք սպանել են ադրբեջանցիներին, ցեղասպանություն են գործել, կան այլ օրինակներ: Մենք ուզում ենք, որ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է»,-ասել է Ալիևը ADA համալսարանում «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն»  կոնֆերանսի ժամանակ:

Ալիևը հայտարարել է, իբր «Զանգեզուրը Հայաստանին է փոխանցվել 1920 թվականին` 101 տարի առաջ»:

«Դրանից առաջ այս տարածքը մեզ էր պատկանում: Նրանք Գոյչա լիճը Սևան են անվանում: Ճիշտ է. բավական է նայել 20-րդ դարի սկզբի քարտեզին, այնտեղ Սևան չեք տեսնի, այլ կտեսնեք Գոյչա: Նույնը վերաբերում է նաև Երևանին: Նրանք ոչնչացրել են Երևանի պատմական մասը: Դա ակնհայտ փաստ է, այնտեղ ապրում էին ադրբեջանցիներ, այդ թվում`իմ նախնիները»:

«Ես ասել եմ, որ կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք այնտեղ: Ասել եմ, որ մենք կվերադառնանք: Սա նշանակում է` ինչո՞ւ ոչ: Եթե վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այս ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք Երևան: Ժամանակը կգա, մենք կանենք դա: Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը»,-ասել է Ալիևը:



Աղբյուր