[ad_1]

Keeping Up With the Kardashians իրապատում շոուից հայտնի Քարդաշյան և Ջեներ ընտանիքի անդամները հայտնի են շքեղ ծննդյան երեկույթներ կազմակերպելու սովորությունով․ Քլոյե Քարդաշյանը բացառությունը չէ․ նախօրեին իրապատում շոուի աստղն իր դստեր՝ Թրուի ծննդյան օրն իսկական տոնակատարության է վերածել, գրում է Mirror-ը։

Ինչպես նշում է պարբերականը, իրապատում շոուի աստղնի իր դստեր 3-ամյակի երեկույթը կազմակերպել է կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների՝ Հիդեն Հիլզ թաղամասում գտնվող առանձնատանը։

Instagram-ում 36-ամյա Քլոյե Քարդաշյանը երկրպագուներին ցուցադրել է դստեր ծննդյան երեկույթի կապակցությամբ արված տոնական ձևավորումը՝ գույնզգույն փուչիկները, Disney-ի հերոսուհիներին և տոնական սեղանը։

«Պատրաստ չեմ ընդունել, որ դու 3 տարեկան ես դառնում։ Ամեն անգամ հուզվում եմ, երբ քեզ «փոքրիկ Թրու» կանչելիս ուղղում ես՝ ասելով, որ «փոքր չես, արդեն մեծ աղջիկ ես»։ Տեսնելը, թե ինչպես ես մեծանում, իմ կյանքի մեծագույն պարգևներից մեկն է»,- գրել է Քարդաշյանը՝ դստերն անվանելով իր «լավագույն ընկեր» ու «մեծագույն օրհնություն»։

Khloe Kardashian's Extravagant Birthday Celebration for True Thompson - E! OnlineTrue Kardashian 3Balloons True KardashianBalloons KardashiansBouncy Castle kardashians



Աղբյուր