[ad_1]

Եվրամիության քաղաքականությունն այսօր փաստորեն նշանակում է Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի ամենաարմատական ուղեգծի պաշտպանություն: Ապրիլի 13-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովի հետ կայացած բանակցություններից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Եվրոպան ոչ միայն պաշտպանում է ԱՄՆ-ի դիրքորոշումն, այլև փաստորեն պաշտպանում է ամենաարմատական հոսանքն ամերիկյան քաղաքականության մեջ»,- ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ «Եվրամիությունը չդատապարտեց Իրանի ժողովրդին պարենի և դեղորայքի մատակարարումների խոչընդոտման՝ ԱՄՆ-ի գործողությունները, ինչպես նաև դիվերսիան Նաթանզում»:



Աղբյուր