Ռուսաստանի Դաշնությունում հայ վարորդները նոր խնդիր ունեն:  Analitik.am-ի հետ կապ հաստատած մեր հայրենակիցը՝ Հայկը, հայտնեց, որ ռուսական իշխանությունները դեպորտ են անունում այն վարորդներին, ովքեր 2 ու ավելի խախտում ունեն: Էական չէ՝ այդ խախտումների համար տուգանքը վճարվել է, թե՝ ոչ: Հենց խախտումի փաստը բավարար է դեպորտի համար:

Վերոնշյալը չի վերաբերում միայն նրանց, ովքեր, այսպես ասած, կարմիր անձնագիր ունեն, իսկ բոլոր նրանք, ովքեր ՀՀ քաղաքացի են ու ուղղակի Ռուսաստանում ժամանակավոր աշխատելու ու ապրելու իրավունք ունեն, հայտնվում են հարվածի տակ:

Ի դեպ, այս քաղաքականությունը չի վերաբերում ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին: Որոշումն իրականացվում է ներքին հրահանգով՝ պատճառաբանվելով, որ երկու երկրների իշխանությունների հարաբերություններում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ և նրանով, որ Հայաստանում ռուսերենը չճանաչվեց որպես երկրորդ լեզու: