Ռազմագերիները, որոնք եղել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և դա պաշտոնապես հաստատվել է, հիմնականում վերադարձվել են՝ բացառությամբ մի քանիսի:

Քաղաքացիական բոլոր անձինք վերադարձվել են՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Որոշ գերիների մասին առկա են կոնկրետ տեսանյութեր և ապացույցներ, կան նաև վկայություններ վերադարձված գերիների կողմից, որոնք ասում են, որ

ադրբեջանական բանտերում տեսել են այդ անձանց, բայց Ադրբեջանը համառորեն չի հաստատում նրանց գերության փաստը: