[ad_1]

Ես փնտրում եմ իմ եղբոր տղային, ում էս տուֆտա կառավարությունը չի կարողանում կոմպլեկտացնի, հասկանա ծնողների ուզածը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայողների և գերիների ծնողների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

«Սրանք տուֆտեք են, շիշ բռնողներ, քայլողներ անիմաստ, բայց ոչ մի գործողություն չանող: Ես դիմում եմ ժողովրդին, Աստված չանի ընկնեք մեր օրը, ձեր դուռը ծեծի այս վիճակը, նոր կհասկանաք՝ ինչ եք խոսում: Ով էլ քոմենթ ա գրում՝ պիցցա ուտող եւ այլն, իր մերն ա պիցցա ուտում, իր կնգա հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ զայրացած է կեղծ տեղեկություններ տարածելու վրա եւ եթե որեւէ մեկը էլի կեղծ տեղեկություններ կտարածի իրենց մասին, կկպնեն իրենց ինքնասիրությանը, իրենք կմտնեն այդ մարդու տուն ու կպղծեն նրա տները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտից կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք հանդիպում են պահանջում անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ և ընդգծում՝ պահանջում են անհայտ կորածների և գերիների անունները:



Աղբյուր