[ad_1]

Ռազմագերիների եւ անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 12-ին, հավաքվել են Կառավարության շենքի դիմաց: Նրնք պահանջում են հանդիպում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կառավարության ներկայացուցիչն իջել է, զրուցում է նրանց հետ, ցանկանում է հասկանալ նրանց պահանջները: Այս պահին դեռեւս հայտնի չէ՝ հանդիպում կլինի վարչապետի հետ, թե ոչ:

Նշենք, որ հավաքված ծնողների մի մասը դեմ էր, որ լուսաբանվի, տեսանկարահանվի իրենց ակցիան: Նրանք նշում էին, որ իրենց խնդիրը կլուծեն առանց լրտվամիջոցների լուսաբանման: Մյուս մասը կողմ էր, որ լուսաբանվի: Անգամ նրանց միջեւ թեթեւ վեճ եղավ, առայժմ որոշում կայացվեց, որ ակցիան չի նկարահանվելու:



Աղբյուր