[ad_1]

Ալեքսանդրիայի համալսարանից եգիպտացի հնագետները հայտնաբերել են նավի արտեֆակտներ եւ մասունքներ, որը խորտակվել էր Կարմիր ծովում XVIII դարի կեսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Եգիպտոսի հնությունների եւ զբոսաշրջության նախարարությանը:

Խորտակված հնությունների բաժնի ղեկավար Իհաբ Ֆագմիի խոսքով՝ համալսարանի հնագիտական արշավախմբին հաջողվել է հայտնաբերել նավի առջեւի եւ միջին մասերը, հարյուրավոր արտեֆակտներ, դրա բեռի հարյուրավոր արտեֆակտներ եւ նավի բազմաթիվ մասեր: Նշվում է, որ առաջին ֆրագմենտները հայտնաբերվել են 1994 թվականին պեղումների ժամանակ ծովային հնագիտության ամերիկյան կենտրոնի միջնորդությամբ: 2017 թվականին գիտնականները վերսկսել են նավի մնացած մասերի որոնողական աշխատանքները դրա 3D-մոդելը վերականգնելու եւ դրա նախագծման եւ կառուցման տեխնոլոգիան ուսումնասիրելու համար:

Ֆագմայի խոսքով՝ արշավախմբի հետազոտությունները վկայում են այն մասին, որ հայտնաբերված նավը եղել է XVIII դարի կեսերին գործող առեւտրային նավ: Նա նշում է, որ հայտնաբերվել են այդ նավով տեղափոխված բեռների հարյուրավոր արտեֆակտներ, այդ թվում՝ ճենապակյա իրեր, խեցեղեն տարբեր ձեւի եւ չափսի, մի քանի տեսակի հացահատիկ: Հետազոտությունների համաձայն՝ նավաբեկության հնարավոր պատճառն էր հսկայական մարջանի խութի հետ բախումը Հարավ-Արեւելյան Ասիայից դեպի Եգիպտոս ճանապարհին:



Աղբյուր