[ad_1]

ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում հրաձգության հետևանքով չորս մարդ է տուժել, տեղի ոստիկանությանը հղումով գրում է The Seattle Times-ը։

Հայտնի է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Սիեթլի կենտրոնական շրջանում՝ Ջադկինս այգու մոտ։ Ոստիկանությունը դեպքի վայր ժամանելով՝ շրջափակել է այգու հարակից տարածքը։

Նշվում է, որ հրազենային վիրավորում ստացածների թվում է նաև 2-ամյա աղջիկ, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․ տուժած 3 տղամարդկանց վիճակը բավարար է:

Ոստիկանությունը կասկածյալների մասին որևէ մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է՝ կրակոցներ արձակած անձը կամ անձինք դեռևս չեն ձերբակալվել։

 



Աղբյուր