[ad_1]

Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն ստացել է բնակչության 15 տոկոսը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Ինչպես հաղորդվում է, ապրիլի 10-ի դրությամբ՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 12,7 մլն մարդ: Երկրորդ չափաբաժինը ստացել է 4,9 մլն մարդ կամ բնակչության 5,9 տոկոսը:

Մի շարք հետազոտությունների տվյալներով՝ առաջին չափաբաժինն արդեն իսկ որոշալի պաշտպանվածություն է ապահովում վիրուսի դեմ:

Գերմանիայում պատվաստման գործընթացի մեկնարկից հետո ներարկումների ամենօրյա քանակը վերջին երկու շաբաթում զգալիորեն ավելացել է և հինգշաբթի հասել է ավելի քան 700 000-ի:

Ակնկալվում է, որ պատվաստումների տեմպերը շուտով կրկին կնվազեն քիչ քանակի պատվաստանյութի հասանելիության պատճառով:

Գերմանիայում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 78 հազարը:



Աղբյուր