[ad_1]

Նոր Porsche Cayenne-ը կվերածվի էլեկտրամոբիլի, հաղորդում է Autoweek պարբերականը՝ հղում անելով անհայտ ինսայդերներին: Քրոսովերի ամբողջական էլեկտրիֆիկացումը բացատրում են նրանով, որ Porsche էլեկտրաքարերի ծրագրի նախկին ղեկավար Շտեֆան Վեքբախը նշանակվել է «չորրորդ» Cayenne-ի նախագծի համակարգողի պատշոնում:

Cayenne նախագծի ղեկավարի պաշտոնը դարձել էր թափուր, երբ Porsche-ից հեռացել էր Մանֆրեդ Հարերը. գերմանացին տեղափոխվել է Apple եւ օգնում է IT-հսկային ստեղծել առաջին էլեկտրամոբիլը:

Շտեֆան Վեքբախի նշանակումը Cayenne նախագծի համակարգողի պաշտոնում դե ֆակտո հաստատում է քրոսովերի վերածումն էլեկտրամոբիլի, համարում են Autoweek-ի աղբյուրները: Porsche ընկերությունում խոստովանում են մոդելային շարքի սրընթաց էլեկտրիֆիկացումը. 2030 թվականին էլեկտրական շարժիչներով կհամալրվի մոդելային շարքի 80 տոկոսը: Սակայն հունվարին մակնիշի ներկայացուցիչները հայտարարել էին AutoExpress-ին, որ Cayenne-ի ապագայի մասին որոշումը դեռեւ չի կայացվել:

Առաջիկայում Porsche-ի էլեկտրական նորույթը կդառնա Macan «մարտկոցային» շարքը՝ կոմպակտ քրոսովերը խոստացել են ներկայացնել մինչեւ տարեվերջ: Առնվազն երկու տարի Macan էլեկտրամոբիլը կարտադրվի նույնանուն բենզինային քրոսովերի հետ զուգահեռ, գրում է Մոտոր-ը:



Աղբյուր