[ad_1]

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 134,95 մլն-ը՝ վերջին 24 ժամում ավելանալով 646 863-ով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկագրում:

ԱՀԿ տվյալներով՝ կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում հասել է 2 918 752-ի, որից 10 712-ը վերջին մեկ օրում է գրանցվել:

ԱՀԿ-ն հաշվի է անում միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք տրամադրում են երկրները:

Վերջին 24 ժամում գրանցված վարակման նոր դեպքերի ավելի քան 34 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային (222 804), երկրորդ տեղում է Հյուսիսային և Հարավային Ամերիկան (184 717), երրորդ տեղում՝ Հարավարևելյան Ասիան (164 704):

Վարակման ամենից շատ դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում, Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում և Կոլումբիայում:



Աղբյուր