[ad_1]

Հնդկաստանի հարավարևելյան Օդիշա նահանգում փրկարարներն օգնել են փոսում հայտնված փղի ձագին դուրս գալ այնտեղից:  

Ինչպես հայտնում է BBC News-ը, փղի ձագը, որը գիշերը հետ էր մնացել իր հոտից, ընկել է խոր ջրհորը, որից հետո չի կարողացել ինքնուրույն դուրս գալ:

Օդիշա նահանգի իշխանությունները որոշում են կայացրել փորել ջրհորի մերձակա հատվածը, իսկ տեղի հրշեջ փրկարարներն օգնել են կենդանուն դուրս բերելու հարցում: Նրանց հաջողվել է կենդանուն ոտքի կանգնեցնել: 



Աղբյուր