[ad_1]

 

Իրանական Նաթանզ քաղաքի միջուկային կառույցում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Իսրայելւ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «KAN» իսրայելական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով « հետախուզության սեփական աղբյուրները»:

Հետախուզության աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը կանգնած է Նաթանզում տեղի ունեցած գործողությունների հետևում: Խոսքն իսրայելական կիբեռհարձակման մասին է, որին ներգրավված է «Մոսադը» (իսրայելական ազգային հետախուզական ծառայություն՝ խմբ.)»,- ասվում է իսրայելական աղբյուրի հաղորդագրության մեջ: Իսրայելական պարբերականի հաղորդմամբ՝ կատարվածի արդյունքում ավելի մեծ վնաս է հասցվել, քան հայտնում են Իրանում:

Հիշեցնենք, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունից կիրակի առավոտյան հայտնել էին, որ Նաթանզի միջուկային կառույցում վթար է տեղի ունեցել: Ավելի ուշ երկրի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին հայտնել էր, որ միջադեպը «միջուկային ահաբեկչության» դրսևորում է:  



Աղբյուր